Հայաստան

Հայաստանի Հանրապետություն

Flag of Հայաստան Coat of arms of Հայաստան

 

Դրոշը

     Զինանշանը

 

Մայրաքաղաք

Երևան
Ամենամեծ քաղաք Երևան
Պետական լեզու(ներ) Հայերեն
Կառավարում
Նախագահ
Վարչապետ
Նախագահական Հանրապետություն
Ռոբերտ Քոչարյան
Անդրանիկ Մարգարյան
Անկախություն
 - Հայտարարված
 - Հաստատված
Սկսած ԽՍՀՄ-ից
Օգոստոս 23 1990
Սեպտեմբեր 21 1991
Տարածք
 - Ընդհանուր 
- Ջրային (%)
 
29,800 կմ² 
4.7
Բնակչություն
- 2006
 - 1989 մարդահամար
 - Խտություն
 
 
 
3,219,400
3,288,000
259/sq mi 100/կմ²
Դրամական միավոր Դրամ (AMD)
Ժամային գոտի
 - Ամռանը
UTC (UTC+4)
DST (UTC+5)
Ինտերնետ .am
Հեռախոսային կոդ +374


Հայաստանը, պետություն է Եվրոպայի և Ասիայի սահմանագլխին, Հվ. Կովկասում, անկախացել է Խորհրդային Միությունից 1991-ին: 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայկական գիրը, որը մինչև այսօր գործածվում է: Հայաստանի կրոնը Հայ Առաքելական եկեղեցին է` 301թ.-ից:

 

Աշխարհագրություն

Հայաստանը սահման ունի հյուսիսում` Վրաստանի, արեւելքում` Ադրբեջանի, հարավում` Իրանի, հարավ-արեւմուտքում` Նախիջեւան / Ադրբեջանի և արեւմուտքում` Թուրքիայի հետ:

Նա նաև լեռնային երկիր է` 90%-ը ծովի մակարդակից բարձր է 1.000 մետր: Ամենաբարձր լեռը Արագածն է (4.090 մ): Ամենամեծ լիճը Սևանն է` 1.417 քառ. կմ:



Արևելյան Հայաստանի պատկերը` նկարահանուած ՆԱՍԱ-ի (ԱՄՆ) արբանյակից:
Արևելյան Հայաստանի պատկերը` նկարահանուած ՆԱՍԱ-ի (ԱՄՆ) արբանյակից:

 

Հայաստանի մեծ քաղաքները.

1. Երևան: 1.093.499
2. Գյումրի: 148.383
3Վանաձոր: 101.099
4Հրազդան: 63.400
5. Աբովյան: 60.600
6Էջմիածին: 49.514
7Կապան: 46.500
8Արմավիր: 45.100
9Հրազդան: 40.796
10. Արտաշատ: 35.100
11. Աշտարակ: 29.800
12.Գորիս: 20.000

Օգտակար հանածոները

Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ: Պատահում են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի,  աղի պաշարները: Կա նաեւ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:

Բնակչություն

Հայաստանի բնակչությունը 3,219,400 (հուլիսի 1, 2006թ.) : Հայերը կազմում են ազգաբնակչության 96 տոկոսը: Բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ էն: Ազգային փոքրամասնությունները` ռուսներ, եզդիներ, քրդեր,  ասորիներ, հույներ,  ուկրաինացիներ, հրեաներ եւ այլն:

Քաղաքականություն

Հայաստանը իր քաղաքական կարգով կիսանախագահական ներկայացչական ժողովրդավարական հանրապետություն է.

Արցախյան ազատագրական պատերազմ

Արցախի հերոսական հայությունը 1988-1994թթ. ազգային ինքնորոշման ազատագրական շարժում սկսեց Բաքվի դեմ, նպատակ ունենալով ուղղելու բոլշևիկյան Լենին-Ստալինյան բռնատիրության կատարած պատմական սխալը և վաղնջական հայկական Արցախ մարզը վերադարձնել Հայաստանի կազմի մէջ: Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետութիւնը զինված ուժ կիրառեց Արցախի հայության դեմ, սակայն չկարողացավ ճնշել հայերի ազատ ապրելու կամքը: Արդյունքում Արցախը 1991թ. սեպտեմբեր 2 -ին հռչակեց իրեն անկախ Հանրապետություն և ճնշեց ադրբեջանական շրջակա կրակակետերը: Ներկայումս Ադրբեջանը կորցրել է Արցախը և հարակից հին հայկական տարածքները.

Պատմություն

 Kingdom of Armenia

Kingdom of Armenia
Պատմական Հայաստան
Պատմական Հայաստան

Հայերի պատմութիւնն սկսվում է քրիստոսից մի քանի 1000 տարի առաջ` հնդեւրոպական միւս ժողովուրդների պատմութեան հետ միասին, երբ սկսվէց նախահայրենիքից տարբեր ժողովուրդների նախնիների վերաբնակեցումը աշխարհի տարբեր մասեր: Նախահայրենիքների մասին կան մի քանի վարկածներ: Ըստ վերջին վարկածի` նախահայրենիքը գտնւել է Հայկական լեռնաշխարհում և Իրանական սարահարթի հիւսիսում (հեղ.` Վ.Իվանով,Թ.Գամկրելիձե "Հնդեւրոպացիները և հնդեւրոպական լեզուն", Թբիլիսի, 1984թ., ռուսերէն): Մի քանի 1000 տարի առաջ գերմանացիների, կելտերի, թոխարների, սլավոնների և այլ հնդեվրոպ. ժողովուրդների նախնիները հեռացան նշված տարածքներից: ամենաքիչը տեղաշարժվեցին հայերի, իրանցիների, խեթերի նախնիները:

Հնդեւրոպական Ժողովուրդների բաժանման գործընթացն սկսուել է խեթերի բաժանումից: Ամենավերջում այս տարածքում ապրել են յոյների, հնդիրանցիների և հայերի նախնիները, դրա պատճառով հայերէնին մոտ են հնդեւրոպական բարբառներից յունարէնը , յետոյ` հնդիրանական լեզուները: Հայկական պետականութիւն եղել է "Ուրարտու"-ից շատ առաջ: Աքքադական արքա Սարգոնի մ.թ.ա. 24-րդ դարի արձանագրութիւնում նշւում է "Արմանում" երկրի անունը: Նրա թոռ Նարամ Սինը նույնպես նշում է "Արմանում" երկրի անունը ցուցակի 11-րդ տեղում: Մ.թ.ա. 13-15 դարերում խեթական արձանագրութիւնում նշւում է "Հայասա"-ն, որն ամեն հայի համար պարզ է, թէ ինչ երկիր է:

Մ.թ.ա. 9-6 դարերում ասորեստանեան արձանագրութիւնում նշւում է "Ուրարտու" երկիրը: Շատերը կարծում են,թէ այս երկիրը հայերի հետ կապ չունի: Լուծումը տալիս է Դարեհ Ա-ի Բեհիսթունեան արձանագրութիւնը,որտեղ պարզ երևում է,որ ասորերէն "Ուրարտու"-ն պարսկերէն "Արմինա"-ն է(Հայք): Հայ ժողովուրդը այսպէս կոչւած "Ուրարտու"-ի գլխաւոր տարրն է կազմել: Դա են ապացուցում արձանագրութիւնների լեզւում բնիկ հնդեւրոպական հայերէն բառերի փոխառութիւնները:

Մեծ Հայքի թագավորությունը II-VII դարերում

Հայոց թագավորներ

Մ.թ.ա. 850-600թթ. Ուրարտու երկրի խառը էթնիկ կազմի մեջ էին մտնում ոչ միայն բուն խուռռի-ուրարտական ցեղերը, այլեւ հնդեվրոպական նախահայկական մի շարք ցեղային միություններ, ինչպես Հայասսան եւ Արմեն, որոնք Հայկական Լեռնաշխարհում հիշատակվում են Ուրարտական թագավորության կազմավորումից առաջ, մ.թ.ա. II հզ.կեսերից : Մ.թ.ա.520-թթ ից Հայաստանը Աքեմենեան դաշնային կայսրութեան մասն է դառնում` պահպանելով ներքին ինքնավարություն: Մ.թ.ա. 334թ.-էն 323թ. Ալեքսանդր Մէծի կայսրութեան դէմ պարթեւական պատերազմների արդյունքում Հայաստանը, իր Երվանդունի արքայատոհմի գլխավորությամբ ձեռք է բերում կարճատեւ անկախություն:

Մ.թ.ա. 189-ին , Հայաստանը անկախանում է Սելեվկյան պետությունից: Արտաշեսյան շրջանում (մ.թ.ա.189-մ.թ.1) Մեծ Հայքը (լատ. Armenia Major ) իր հզորության գագաթնակետին է հասնում Տրգրան Բ Մեծի օրոք(մ.թ.ա. 95-55 թթ.), սակայն Հռոմի հետ ունեցած մի քանի պատերազմների արդյունքում (մ.թ.ա.60-թթ.) Մեծ Հայքը պահպանում է միայն բուն հայկական տարածքները (15 նահանգները), եւ կարճ ժամանակ դառնում է Հռոմի ազդեցության ոլորտում գտնվող պետություն:


301 թվականին Տրդատ III. հռչակում է Քրիստոնեությումը Մեծ Հայքի պետեկան կրոն (առաջինը աշխարհում)

387 ին Հայաստանը բաժանվում է Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջեւ:

405 ին Մեսրոպ Մաշտոց ստեղծում է Հայոց Այբուբենը:

1080 ին Հայերը կիկիկիաի մեչ բոկր Հայաստան կը՛ստեղցեն:

1828 են մինչև 1918 հիւսիս Հայաստանը Րուսաստանեն կը քրավւի: 1918 ին Հայաստանը արաչին անկաղութիւնը կունենա, մինչև 1920 սովյեդական միպւդեան կը մտնե:

Աբրիլ 24,1918 ին, օսմանեան կայսրութիունի պզտիկ դուրքերը հայըրուն սուրեաի անապատը կը խրկէն, վորուն պաչարով 1,5 մլլիոն հայ կը մահանան:

»»: ին, սովեդական միուդիւն բաշանելե վէրչ, Հայաստանը անկաղ միուդիւն եղավ: Բայց հարաւայի մասը, վորը շատ ավելի մեց է, դուրքիաի կը մնա:

Հայաստանը և Ասերպեչանը անկաղուդենեն վերչ կը պատերասմեն Արցաւի համար, վորտեխ շատը հայ կ՛ապրին: 1994 ին մայիսին, զինադադար կը վորոշւի, երբ հայերը արդեն Լեռնային Ղարաբաղ և ուրիշ 7 շրջան քրավեցին: Այսոր Լեռնային Ղարաբաղ կարաւարուդիւն կասմեր է, բայց մինչև այսօր ալ համացայնութիւն չը՛քտնըվեցաւ երկու քաղաքներուն մէչ:

Մարզեր

1.Արագածոտն
2.Արարատ
3.Արմաւիր
4.Գեղարքունիք
5.Կոտայք
6.Լոռի
7.Շիրակ
8.Սյունիք
9.Տաւուշ
10.Վայոց ձոր
11.Երևան

Հայ մեծ պետական գործիչներ

Հայ ռազմական գործիչներ

Մշակոյթը

Պատմագիտութիւն

Հայաստանի և հարևան ժողովուրդների պատմութեան ուսումնասիրութեան համար կարևոր սկզբնաղբիւրներ են հայ պատմիչների աշխատութիւնները: Հայ պատմագրութեան անդրանիկ երկը, “Վարք Մաշտոցի” գրուել է 5-րդ դարի 40-ականներին, որը մեզ հասել է 13-14-րդ դարերում կատարուած ընդօրինակութեամբ: Մաշտոցի աշակերտ Կորիւնի գրած այս երկում նկարագրւում է Մաշտոցի կեանքն ու գործունեութօւնը, տրւում է հայկական, վրացական և աղուանից գրերի ստեղծման պատմութիւնը (աշխատութիւնը թարգմանուել է գերմաներէն (1841) , ֆրանսերէն (1869), անգլերէն (1952), ռուսերէն (1962):

Ագաթանգեղոսի (5-րդ դար) պատմութեան մեջ տրուած է Հայաստանում հեթանոսական կրօն ի դէմ մղուած պայքարի և 301 թուականին քրիստոնեութիւնը որպէս պետական կրօն ի ճանաչման պատմութիւնը, քրիստոնեութեան սկզբնական շրջանի պատմութեան ուսումնասիրման համար այս կարևոր սկզբնաղբիւրը զանազան խմբագրութիւններով յայտնի է եղել մի շարք հին լեզուներով (խմբագրութիւններից մի քանիսը և հայերէն բնագիրը նոր ժամանակներում թարգմանուել են իտալերէն (1843), շուեդերէն (1860) ֆրանսերէն (1867), անգլերէն (1976) և այլ լեզուներով): Ագաթանգեղոսի ժամանակակից Փաւստոս Բուզանդ ի աշխատութիւնն ընդգրկում է 330-387թթ. պատմական ժամանակաշրջանը և արտացոլում է Հայաստանի հասարակական–քաղաքական պատմութիւնը: Այստեղ կարևոր տեղեկութիւններ կան հայ-հռոմէական և հայ-պարսկական հարաբերութիւնների մասին, ինչպէս և ուշագրավ տուեալներ Այսրկովկասի ժողովուրդների պատմութեան վերաբերեալ (աշխատութիւնը թարգմանուել է գերմաներէն (1879), ֆրանսերէն (1867), ռուսերէն(1953: Մովսես Խորենացի ն (5-րդ դար) իր “Հայոց պատմութեան” մէջ առաջին անգամ ժամանակագրական կարգով տալիս է հայ ժողովրդի պատմութիւնը սկսած առասպելական ժամանակներից մինչև հինգերորդ դարը: Մովսէս Խորենացին սերունդների կողմից իրաւամբ Պատմահայր անունն է ստացել: Մատենադարանում պահւում են նրա “Հայոց պատմութեան” 31 ձեռագիր և մի քանի պատառիկ, որոնցից հնագոյնը իններորդ դարից է: Հայաստանի պատմութիւնը գրելիս Խորենացին ձեռքի տակ ունեցել է յոյն, ասորի հեղինակների երկեր, որոնցից քաղուածքներ է բերում և որոնցից մի քանիսը աշխարհին յայտնի են դարձել միայն Խորենացու գրքի միջոցով: “Հայոց պատմութեան” համար աղբիւր են հանդիասցել նաև հայկական բանահյուսութիւնը և ուրիշ ժողովուրդների աւանդական անցեալն ուսումնասիրելու համար: Բավական է ասել, որ իրանական բանահիւսութեան հանրայայտ հերոս Ռոստամի անուան ամենավաղ գրանցումը (ավելի վաղ, քան իրանական գրանցումները) պատկանում է Մովսէս Խորենացուն: Ֆիրդուսուց մոտ 500 տարի առաջ Խորենացին գրանցել է Բիւրասպի Աժդահակի առասպելը:

Համաշխարհային նշանակութիւն ունեցող այս երկն արդէն աւելի քան երկու դար է ուսումնասիրւում է նաև օտար պատմաբանների և բանասէրների կողմից: 1736 թ . այն թարգմանուել է լատիներէն և հայերէն բնագրի հետ միասին լոյս է տեսել Լոնդոնում: Իսկ մինչ այդ նրա համառօտ բովանդակութիւնը շուեդ գիտնական Հենրիխ Բենները (1669-1732) տպագրել է Ստոկհոլմում: 18-րդ դարի հրատարակութիւններին յաջորդեցին տարբեր լեզուներով մի շարք հրատարակութիւններ` ռուսերէն (1809թ., 1858թ., 1893թ.) ֆրանսերէն (1836թ., 1844թ., 1869թ., 1993թ.), իտալերէն (1841թ., 1850թ.) գերմաներէն (1869թ., 1881թ.) հունգարերէն (1892թ.), պարսկերէն (1992թ.):

Հինգերորդ դարի պատմիչ Եղիշէն իր “Վասն Վարդանայ և հայոց պատերազմի” երկում պատմում է Սասանեան Պարսկաստանի դեմ 451 թ. Հայերի մղած անձնուրաց պայքարի, հայրենի երկրի ազատութեան ու անկախութեան համար մարտնչելու նրա զավակների անկոտրում կամքի մասին: Երկի վերնագիրը կրում է հայկական հերոսական զօրագնդերի անմահացած զորավար Վարդան Մամիկոնեան ի անունը: “Վարդանանց պատմութիւնը” արժէքավոր տեղեկութիւններ է պարունակում զրադաշտական կրօն ի և առհասարակ Պարսկաստանի քաղաքական կեանքի վերաբերեալ: Աշխատութիւնը հրատարակուել է մօտ 40 անգամ հայերէն և օտար լեզուներով` անգլերէն (1830թ., 1926թ., 1952թ.), իտալերէն (1840թ.), ֆրանսերէն (1841թ., 1869թ.), ռուսերէն (1853թ., 1884թ., 1971թ.):

Մատենադարանում են պահւում 5-րդ դարի պատմիչ ու “Հայոց պատմութեան ” երկու ընդօրինակութիւնները: Պատմութիւնն ընդգրկում է 387-486 թթ. միջև ընկած ժամանակաշրջանի պատմական իրադարձութիւնների նկարագրութիւնը որտեղ արտացոլում են գտել նաև Պարսկաստանում, Բիւզանդական կայսրութեան սահմաններում, Վրաստանում, Աղուանքում և այլուր տեղի ունեցած պատմական անցուդարձերը: Դէպի Հայաստան և Փոքր Ասիա արաբների կատարած արշաւանքների վերաբերեալ հաւաստի աղբիւր է 8-րդ դարի պատմիչ Ղևոնդի երկը: Այստեղ հանդիպում են հայերի, վրացիների, աղուանների, խազարների և միւս կողմից արաբների միջև եղած փոխհարաբերութիւններին վերաբերող որոշ տեղեկութիւններ, որ այլ աղբիւրներից յայտնի չեն: Ղևոնդի Պատմութիւնը հետաքրքիր սկզբնաղբիւր է նաև արաբական բռնակալութեան դէմ մղուած ազատագրական պայքարի պատմութեան ուսումնասիրման համար: Հայ պատմագրութեան մէջ առանձնակի տեղ ունի Մովսէս Կաղանկատուացու անունով յայտնի “Պատմութիւն Աղուանից” երկը: 7-ից 10-րդ դարերում տարբեր հեղինակների մասնակցութեամբ ստեղծուած այս Պատմութիւնը համաշխարհային գրականութեան մէջ միակն է, որ նուիրված է յատկապէս Աղուանից աշխարհի պատմութեանը /"Աղուանից աշխարհ" ասելով հիմնականում հասկացուել է "Հայոց Արևելից կողմանք" / : 10-րդ դարի միւս մատենագիրներից Յովհաննես Դրասխանակերտց ու ու, Ուխտանէսի և Ստեփանոս Ասողիկ ի երկերում նույնպես հանդիպում ենք կարևոր տեղեկությունների ժամանակի քաղաքական հարաբերութիւնների և սոցիալական պայքարի մասին: 11-րդ դարի պատմիչ Արիստակէս Լաստիվերտցի ն պատմել է սելջուկ թուրքեր ի և բիւզանդացիների արշաւանքների մասին: Այս շրջանում է, որ սկսւում է հայերի գաղթը դեպի օտար հորիզոններ: Լաստիվերտցին նշել է նաև ներքին հակասութիւնները վաճառականների և հարուստ մարդկանց անազնւութեան, խաբեբայութեան, կաշառակերութեան, շահամոլութեան, իշխանների անմիաբանութեան մասին, որոնք և պատճաառ են դարձել երկրի ծանր վիճակի համար: 12-13– րդ դարերում տեղի է ունենում քաղաքային կեանքի զգալի աշխուժացում: Հայաստանը դառնում է առևտրական ճանապարհների հանգուցակետ: Կիլիկիայում հիմնւում է հայկական իշխանութիւն, որը գոյատևում է շուրջ երէք դար (մինչև 1375թ.): Այս ժամանակաշրջանը (12-13-րդ դարեր) հայ պատմագրութեան ամենաբեղուն շրջաններից մեկն է, որը տուել է աւելի քան տասը խոշոր պատմիչներ ու ժամանակագիրներ Սամուել Անեցի , Մխիթար Անեցի , Մատթևոս Ուռհայեցի , Մխիթար Այրիվանեցի , Վարդան Արևելցի , Կիրակոս Գանձակեց ի, Գրիգոր Ակներց ի կամ Ականցի, Վահրամ Րաբունի , Սմբատ Սպարապետ (Գունդստաբլ), Հեթում պատմիչ , Ստեփանոս Օրբելեան և ուրիշներ: 14-16-րդ դարերը հայ պատմագրութեան ամենաամուլ դարերն են: Այս ժամանկաշրջանը տուել է ընդամէնը մեկ նշանաւոր պատմիչ Թովմա Մեծոփեցի (1376/9-1446), որը գրել է Լենկ Թեմուր ի և նրա յաջորդների արշաւանքների շրջանի Հայաստանի պատմութիւնը: Այս դարերի մանր ժամանակագիրների երկերից Մատենադարանում պահւում են Գրիգոր Խլաթեցու Ծերենց ի (1350-1425), Մովսէս Արծկեցու , Առաքել Բաղիշեցու , Աբրահամ Անկիւրացու , Սիմեոն Ապարանցու   չափածոյ պատմութիւնները, Անդրէաս Եվդոկացու , Բարսեղ Արճիշեցու , Յովհաննես Ծարեցու և ուրիշների “Ժամանակագրութիւն”- ները, որոնք արժէքաւոր տեղեկութիւններ են հաղորդում ժամանակի քաղաքական ու տնտեսական կեանքի մասին: 17-18-րդ դարերը խիստ տարբերւում են նախորդ շրջանից: Նրանք հարուստ են ինչպես մանր այնպէս և խոշոր պատմական գործերով: 17-րդ դարի խոշոր պատմիչ Առաքել Դավրիժեցու (1669թ. ) “Հայոց պատմութիւնն” ընդգրկում է 1601-1662թթ. տեղի ունեցած դէպքերը Հայաստանում, Թուրքիայում, Իրանում, Ստամբուլի, Իսպահանի, Լվովի և այլ վայրերի հայկական գաղութներում: Այստեղ մանրամասն ներկայացւում է պարսից Շահ Աբբաս Ա թագավորի կողմից հայերի Պարսկաստան բռնի գաղթեցնելու պատմութիւնը: Մատենադարանում պահւում են նաև այդ շրջանի միւս նշանաւոր պատմիչների, ժամանակագիրների, ճանապարհորդների գործերը, որոնց թվում Զաքարիա Սարկաւագի (ծնւ.1620), Երեմիա Չելեպիի (1637-1695), Կոստանդին Ջուղայեցու (17-րդ դար), Եսայի Հասան Ջալալեանի (1728թ.) և ուրիշների աշխատութիւնները, ինչպէս և Յակոբ Շամախեցու (1763թ.), կաթողիկոս Սիմէոն Երևանցու (1780թ.) և բազմաթիվ այլ մատենագիրների երկերը: Որոշակի պատմագրական արժէք են ներկայացնում նաև օտար պատմիչների աշխատութիւնների հայերէն թարգմանութիւնները, որոնց թւում են Յովսեփ Փլավիոսի, Եսեբիոս Կեսարեցու, Սոկրատ Աքոլաստիկոսի, Միքայէլ Ասորու, Մարտիրոս Լեհացու, Գևորգ Ֆրանցեսի և ուրիշների պատմական գրվածքները: Սրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրաւում 4-րդ դարի առաջին կէսի յոյն պատմիչ Եւսեբիոս Կեսարացու Ժամանակագրութիւնը (“Քրոնիկոն”), որի յունարեն բնագիրն անհետ կորել է, որը բանասիրութեանը յայտնի դարձաւ 1787 թուականին, այժմ Մատենադարանում պահուող թիւ 1904 ձեռագրի միջոցով: Հայկական պատմական մատենագրութեան ինքնուրոյն և թարգմանական երկերի հետ միասին գիտական մեծ արժէք են ներկայացնում Մատենադարանում պահուող օտար լեզուներով գրուած պատմագրական աշխատութիւնները:

Հայ պատմիչներ

Անհրաժեշտ են առնվազն երեքական նախադասությամբ հոդվածներ ստորև թվարկված հայ պատմիչների մասին :

Մեսրոպ Մաշտոց

Կորյուն

Ագաթանգեղոս

Փաւստոս Բուզանդ

Մովսէս Խորենացի

Եղիշէ

Ղազար Փարպեցի

Ղևոնդ

Մովսէս Կաղանկատուացի

Յովհաննէս Դրասխանակերտցի

Թովմա Արծրունի

Ուխտանէս

Ստեփանոս Ասողիկ

Արիստակէս Լաստիվերտցի

Սամուել Անեցի

Մխիթար Անեցի

Մատթևոս Ուռհայեցի

Մխիթար Այրիվանեցի

Վարդան Արևելցի

Կիրակոս Գանձակեց

Գրիգոր Ակներցի

Վահրամ Րաբունի

Սմբատ Սպարապետ

Հեթում պատմիչ

Ստեփանոս Օրբելեան

Թովմա Մեծոփեցի

Գրիգոր Խլաթեցու Ծերենց

Մովսէս Արծկեցի

Առաքել Բաղիշեցի

Աբրահամ Անկիւրացի

Սիմէոն Ապարանցի

Անդրեաս Եվդոկացի

Բարսեղ Արճիշեցի

Յովհաննես Ծարեցի

Առաքել Դավրիժեցի

Զաքարիա Սարկաւագ

Երեմիա Չելեպի

Կոստանդին Ջուղայեցի

Եսայի Հասան Ջալալեան

Յակոբ Շամախեցի

Մարտիրոս Լեհացի

Հայաստանի և Հայերի մասին գրած համաշխարհային պատմագրության նշանավոր ներկայացուցիչներ

Հերոդոտոս

Պլուտարքոս

Ստրաբոն

Պտղոմէոս

Յովսեփ Փլավիոս

Եսեբիես Կեսարեցու

Սոկրատ Աքոլաստիկոս

Միքայէլ Ասորի

Գևորգ Ֆրանցես

Արվեստ

Արամ Խաչատրյան

Ալան Հովհաննես

Մարտիրոս Սարյան

Կոմիտաս

Ալեքսանդր Սպենդիարյան

Հովհաննես Այվազովսկի

Գառզու

Մինաս Ավետիսյան

Մակար Եկմալյան

Սարգիս Պիծակ

Մոմիկ

Արա Գյուլեր

Ռաֆիկ Խաչատրյան, «Խաչառ»

Արշիլ Գորկի, «Ոստանիկ Ադոյան»

Ժանսեմ

Թորոս Ռոսլին

Հայ դերասաններ

Վահրամն Փափազյան

Վահրամ Ներսիսյան

Խորեն Աբրահամյան

Հրաչյա Փափազյան

Մհեր Մկրտչյան

Հայ սպորտսմեններ

Ալբերտ Ազարյան

Տիգրան Պետրոսյան

Վլադիմիր Ենգիբարյան

Հրանտ Շահինյան


Datenschutzerklärung
Kostenlose Webseite von Beepworld
 
Verantwortlich für den Inhalt dieser Seite ist ausschließlich der
Autor dieser Homepage, kontaktierbar über dieses Formular!